«Խավիեր ․․․ պարոն քարտուղար»․ Բայդենը մոռացել է առողջապահության քարտուղարի ազգանունը (տեսանյութ)

14:06 • 10.07.21

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ելույթի ընթացքում մոռացել է ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչության քարտուղար Խավիեր Բեսերրայի անունը, հայտնում է Binding լրատվականը։

C-SPAN հեռուստաալիքի ուղիղ եթերում Սպիտակ տան ղեկավարը քարտուղարին դիմելիս ասել է Խավիեր, ապա, մոռանալով նրա ազգանունը, շարունակել՝ «պարոն քարտուղար»։

Հիշեցնենք, որ նման դեպքեր նախկինում ևս եղել են․ անցյալ տարվա դեկտեմբերին Բայդենը սխալ էր արտաբերել Բեսերրայի անունը։ Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը նախկինում մոռացել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունները։


«Խավիեր ․․․ պարոն քարտուղար»․ Բայդենը մոռացել է առողջապահության քարտուղարի ազգանունը (տեսանյութ)