Կալիֆորնիայում կրկին «հրե պտտահողմ» է բարձրացել․ դրանց թիվը կարող է աճել (տեսանյութ)

16:26 • 10.07.21

Կալիֆորնիայի հյուսիսային շրջաններում «հրե պտտահողմ» է նկատվել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ վերջին շրջանում եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում ուժեղ երաշտ և ռեկորդային բարձր ջերմաստիճան հաճախ է գրանցվում։

Վերջին տարիներին այս շրջաններում «հրե պտտահողմեր» բազմիցս են գրանցվել։ Ծխի և կրակի հողմապտույտ կարող է առաջանալ այնպիսի ծայրահեղ պայմաններում, ինչպիսին երաշտն ու բարձր ջերմաստիճանն են, որն այժմ առկա է ԱՄՆ-ի արևմուտքում։

Նման պտտահողմերն առաջանում են այն ժամանակ, երբ պտտվող քամիները տաքանում են անտառային հրդեհներից և բարձրանում վեր՝ վերածվելով ծխի և բոցի պտտվող սյան։

Նման պտտահողմեր նախկինում նկատվել են ԱՄՆ-ում 2016 և 2020, Կանադայում և Կալիֆորնիայում՝ 2018 թվականներին։ 

Փորձագետները նշել են, որ անտառային հրդեհների թվի աճին զուգահեռ ակնկալվում է հրդեհային պտտահողմերի քանակային աճ։

Կալիֆորնիայում կրկին «հրե պտտահողմ» է բարձրացել․ դրանց թիվը կարող է աճել (տեսանյութ)