Լոնդոնի մետրոյում ուղևոր է հարձակման ենթարկվել

02:58 • 10.07.21

Լոնդոնի մետրոյում ուղևորներից մեկը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով՝ հոսպիտալացվել, հաղորդում է ТАСС-ը:

Դեպքը տեղի է ունեցել բրիտանական մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Գրին-փարք» կայարանում: Հարձակում կատարած անձը տեղում ձերբակալվել է ոստիկանների կողմից:

Մետրոյի տվյալ կայարանի մուտքը փակվեկ է առժամանակ, որը, ըստ մամուլի որոշ հրապարակումների, շուտով կարող է վերսկսել աշխատանքը:

Լոնդոնյան իրավապահաները դեռևս չեն հստակեցրել՝ տեղի ունեցած հարձակումն արդյո՞ք կապում են ահաբեկչության հետ, թե՞ ոչ:

Լոնդոնի մետրոյում ուղևոր է հարձակման ենթարկվել