Նավալնիին թունավորելու վարկածն ամբողջությամբ փլուզվել է. ՌԴ ԱԳՆ

22:38 • 10.07.21

Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից բլոգեր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու վարկածը նման չէ  ճշմարտացի  լինելուն  ամսաթվերի անհամապատասխանության պատճառով: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է EADaily լրատվականը: Նրա կարծիքով, իրադարձությունների նման մեկնաբանությունը այժմ չկայացած  է թվում: Միանգամայն պարզ է դարձել, որ ամբողջ պատմությունը նախապես խաղարկված էր:

«Ահա և վերջ: Արևմտյան գործընկերները, Նավալնիի հետ ձեռք ձեռքի տված, ընկնում են անդունդը քիմիական զենքից թունավորելու մասին իրենց պատմությամբ ... Վարագույրն իջնում է», -գրել է խոսնակը:

Նա նշել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը Գերմանիայի պահանջով որոշել է մասնագետների խումբ ուղարկել Ռուսաստան ՝ կապված անցյալ տարվա օգոստոսի 20-ին  ռուսաստանցուն թունավորելու կասկածանքի հետ:

«2020 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանի քաղաքացի Նավալնին նոր էր  Տոմսկից Օմսկ թռրում, իսկ կազմակերպության խումբն արդեն ուղարկվել էր տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար ՝ կապված քիմիական զենքով թունավորման կասկածի հետ»,-բացատրել է Զախարովան:

Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր 2020 թվականի օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել:

Նավալնիին թունավորելու վարկածն ամբողջությամբ փլուզվել է. ՌԴ ԱԳՆ