Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարբեր նահանգներում ևս 4 շրջան են վերցրել վերահսկողության տակ
Արմատական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Աֆղանստանի Քանդագար, Ֆարահ և Փարվան նահանգների 4 շրջան անցել է իր վերահսկողության տակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի հետ սահմանին 2 անցակետի նկատմամբ:
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի 174 գավառ:










