Թուրքմենստանը ծանր տեխնիկա է տեղափոխել Աֆղանստանի սահման

22:53 • 10.07.21

Թուրքմենստանը ծանր տեխնիկա է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով Turkmen.news պորտալին:

«Հուլիսի 9-ի վաղ առավոտյան ծանր ռազմական տեխնիկայով անձնակազմը ժամանել է Սերխեթաբադ. տանկեր, թնդանոթներ և զրահամեքենաներ»,-գրում է պորտալը:

Մեկ այլ զրուցակցի խոսքերով ՝ վերջին 3 օրվա ընթացքում Թուրքմենստանի հարավային սահմանի մոտակայքում գտնվող զորամասերը մեկ անգամ չէ, որ  տագնապ են հայտարարել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի հետ սահմանին 2 անցակետի նկատմամբ:
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի 174 գավառ:

Թուրքմենստանը ծանր տեխնիկա է տեղափոխել Աֆղանստանի սահման