Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ. Բաթումում պահանջում են կառավարության հրաժարականը (լուսանկարներ, տեսանյութ)

20:37 • 11.07.21

Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում՝ Զուգդիդի, Բաթում, Քութաիսի, Գորի, Ռուսթավի, բողոքի ակցիաներ են տեղի ունենում. ցուցարարները պահանջում են պարզել վրացական TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառը: Հայտնի է, որ այսօր իր տանը մահացած է հայտնաբերվել Լաշկարավան, որը հուլիսի 5-ին դաժան հարձակման էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի երթի դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցի ժամանակ: Աղբյուրը նկատում է, որ օպերատորի մահը ցնցել է Վրաստանը:

Որոշ քաղաքներում պիկետները լուռ են և անցկացվում են «Երբ բառերը արդեն ավելորդ են» կարգախոսի ներքո: Մյուսներն ուղղակիորեն պահանջում են կառավարության հրաժարականը, հայտնում է sputnik-georgia.ru-ն: 

Զուգդիդիում մասնակիցները քայլել են քաղաքի փողոցներով, իսկ Բաթումում գործողությունը վերածվել է ոստիկանության հետ բախումների, երբ մասնակիցները փորձել են գրություններ կատարել կառավարության շենքի վրա: Կառավարության հրաժարականի պահանջները լսվում են Բաթումում անցկացվող ակցիայի ժամանակ:

Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմությունը հավաքվել է երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով կառավարության հրաժարականը: 

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան գրավել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և լրագրողները, որոնք  իշխանություններին մեղադրում են Լաշկարավայի մահվան համար: 

Երկրի առաջին դեմքերը պաշտոնական ցավակցություն են հայտնել նրա ընտանիքին և խոստացել օբյեկտիվ հետաքննություն, մինչդեռ ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին հուլիսի 5-ին անգործության համար, երբ քաղաքը խառնաշփոթի մեջ էր և վիրավորվել էր ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչ:

Այսօրվա ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի դիմաց: Կարգախոսների հիմնական մասը կառավարության հրաժարականի վերաբերյալ  է: Ակցիայի խորհրդանիշն արյունն է՝ ի նշան համերաշխության այն լրագրողների հետ, որոնք վիրավորվել են հուլիսի հինգին: Շատերը գալիս են կարմիր ներկով ծածկված վերնաշապիկներով:

Ռուսթավելի պողոտան արգելափակված է: Կառուցվել է բեմ, տեղադրվել են բարձրախոսներ: Կան բազմաթիվ երիտասարդներ, ընդդիմության առաջնորդներ, ընդդիմադիր հեռուստաընկերությունների ղեկավարներ, ակցիայի մասնակից են նաև լրագրողները: Ոստիկանությունը մոբիլիզացվել է, ոմանք կանգնած են քրիստոնեական խաչի առջև, որը վերջերս այդտեղ են տեղադրել ԼԳԲՏ անձանց հակառակորդները՝  որպես ավանդական արժեքների պաշտպանության խորհրդանիշ:

Ոստիկանական ուժերը մոբիլիզացված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի առջև և խորհրդարանի շենքի դիմաց:

«Մենք կոչ ենք անում ցուցարարներին դուրս չգալ հավաքների և խոսքի ազատության մասին օրենքով թույլատրված սահմաններից: Միևնույն ժամանակ, մենք նախազգուշացնում ենք ակցիայի կազմակերպիչներին՝ չանել բռնության կոչեր և ապահովել, որ գործողությունները չվերածվեն բռնության», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Խորհրդարանի առջև հանրահավաքից առաջ իշխող կուսակցության գրասենյակի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Акция протеста Система убивает! Выходи за жизнь! у здания парламента 11 июля 2021 года с требованием отставки правительства

Плакаты и лозунги. Акция протеста Система убивает! Выходи за жизнь! у здания парламента 11 июля 2021 года с требованием отставки правительства

Акция протеста Система убивает! Выходи за жизнь! у здания парламента 11 июля 2021 года с требованием отставки правительства

Акция протеста Система убивает! Выходи за жизнь! у здания парламента 11 июля 2021 года с требованием отставки правительства

Движение по Руставели перекрыто. Акция протеста Система убивает! Выходи за жизнь! у здания парламента 11 июля 2021 года

 

 

Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ. Բաթումում պահանջում են կառավարության հրաժարականը (լուսանկարներ, տեսանյութ)