Թուրքիայում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարից հետ հրդեհվել է. կա 12 զոհ, 20 վիրավոր

16:03 • 11.07.21

Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը` վիրավորվել, տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը:

Պատահարի մասին հաղորդագրությունից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը, հրշեջները, ժանդարմերիան և բժշկական թիմերը:

Ըստ աղբյուրի՝ միկրոավտոբուսը հրդեհվել է, հրշեջները մարել են կրակը, իսկ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Թուրքիայում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարից հետ հրդեհվել է. կա 12 զոհ, 20 վիրավոր