Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 226 388 է, մահվան դեպքերինը՝ 5649
Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 103 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 388-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4544 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:
Հուլիսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1105 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5645-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 658, փաստացի բուժվողներինը՝ 3080:
Մեկ օրում արվել է 4630 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 234 695 թեստավորում:










