Վրաստանում ընդդիմությունը փորձում է ներխուժել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ (տեսանյութ)

18:09 • 11.07.21

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխամասային գրասենյակի մոտ, որտեղ տեղի է ունենում մեծամասնության հանդիպումը: 

Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, այսօր իր տանը մահացած է հայտնաբերվել Վրացական TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան, որը հուլիսի 5-ին դաժան հարձակման էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի երթի դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցի ժամանակ:

Ընդդիմությունը կատարվածի համար մեղադրել է կառավարությանը և պահանջել նրա հրաժարականը: 

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ պատրաստվում է գնալ գրասենյակ և անձամբ զրուցել իշխող կուսակցության առաջնորդների հետ: 

Մի քանի տասնյակ ոստիկաններ մոբիլիզացվել են տեղում, նրանք թույլ չեն տալիս, որ քաղաքական գործիչը և մյուսները մուտք գործեն շենք: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ:

 

 

Վրաստանում ընդդիմությունը փորձում է ներխուժել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ (տեսանյութ)