Իրանի ռազմածովային ուժերը կհամալրեն տեղական արտադրության նորագույն ռազմանավը, ականակիրն ու ավիակիրը  

13:34 • 11.07.21

 

Իրանական ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ իր ուժերն առաջիկա մի քանի ամսում տեղական արտադրության նոր սարքավորում կըստանան, այդ թվում՝ ռազմանավ, ականակիր և ավիակիր, ինչպես նաև հետախուզական նավ:

Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, հրամանակատարի խոսքով՝ Իրանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նավատորմը զինել հրթիռներով համալրված նոր ավիակիր նավով: Դա տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Իսկ մյուս նավերը՝ ականակիրն ու ռազմանավը, ռազմածովային ուժերի կազմը կհամալրեն ավելի շուտ՝ աշնան ամիսներին:

Ընդգծելով Իրանի մեծացող ներկայությունն Ատլանտյան օվկիանոսում և աֆրիկյան ափերին՝ Խանզադին նշել է, որ Իրանի ներկայությունն այդ տարածքներում հատուկ ուղերձ ունի:

Իրանի ռազմածովային ուժերը կհամալրեն տեղական արտադրության նորագույն ռազմանավը, ականակիրն ու ավիակիրը