Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են թալիբների հետախուզության ղեկավարին վերացնելու մասին

18:40 • 12.07.21

Աֆղանստանի անվտանգության ուժերը վերացրել են «Թալիբան» արմատական շարժման հետախուզության զեկավարին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը:

«Աֆղանստանի ոստիկանության հատուկջոկատայինների հատուկ գործողության ընթացքում անցյալ գիշեր Լոգար նահանգում վերացվել է թալիբների հետախուզության ղեկավար Քարի Շագասին ... ևս 2 գրոհային բերման է ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում թալիբները հարձակվել են Կալայ Նաու քաղաքի վրա, կան զոհեր ու վիրավորներ: Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ «Թալիբան»-ը հարձակվել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի վրա:

Շարժման ռազմական ակտիվությունն ուժեղացել է երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մեկնարկից հետո:


 

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են թալիբների հետախուզության ղեկավարին վերացնելու մասին