Վերջին տասնամյակների խոշորագույն բողոքի ակցիան. Կուբայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` բողոքելով կառավարության աշխատանքի դեմ

15:44 • 12.07.21

Հազարավոր կուբացիներ միացել են երկրում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցող խոշորագույն բողոքի ակցիային: Ինչպես հաղորդում է BBC News-ը, երկրում բողոքի ալիք է բարձրացել կղզու Կումունիստական կուսակցության դեմ:

Քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաքաք Հավանայում: Բողոքի ակցիան ուղեկցվում է «Վերջ դրեք բռնապետությանը» վանկարկումներով:

Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը ձերբակալում և ծեծի են ենթարկում ցուցարարներին: Մարդկանց բողոքը հարուցել են  տնտեսության անկումն ու քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի կառավարության քաղաքականությունը:

Ցուցարարները պահանջում են արագացնել պատվաստման տեմպերը, մինչդեռ Կուբայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում` օրական մոտ 7000 դեպք: Կիրակի գրանցվել է մահվան 47 դեպք:

Կուբան անցյալ տարի 11 տոկոս տնտեսական անկում է գրանցել:  

Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը, մեկնաբանելով տեղի ունեցող ցույցերը, հայտարարել է, որ դրանք սադրանք են ԱՄՆ–ի ուղարկած վարձականների կողմից` երկիրն ապակայունացնելու համար:

Վերջին տասնամյակների խոշորագույն բողոքի ակցիան. Կուբայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` բողոքելով կառավարության աշխատանքի դեմ