Չեխիան հրաժարվում է «կանացի» ազգանուններից  

10:37 • 12.07.21

Չեխիայի Հանրապետության բնակչուհիները կարող են հրաժարվել իրենց ազգանունների «ովա» վերջածանցից փաստաթղթեր լրացնելիս: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` հղում անելով տեղի աղբյուրին, համապատասխան օրենսդրական փոփոխությունները ստորագրել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը:

Մինչ այդ Չեխիայում կանանց ազգանուններին ավելացվում էր «ովա» վերջածանցը` սեռը մատնանշելու համար: Տվյալ օրենքը վերաբերում էր նաև արտասահմանյան ազգանուններին:

Որպես օրինակ նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Չեխիայում անվանում էին Merkelová («Մերկելովա»), իսկ ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնին`Klintonová («Քլինթոնովա»):

Վերջածանցը չօգտագործել կարող էին օտարերկրյա քաղաքացիների հետ ամուսնացած կանայք և նրանք, ովքեր կացության իրավունք ունեն այլ երկրում:

Տեղի լեզվաբաններից շատերը դեմ են հանդես եկել այս նորարարությանը: Նրանք կարծում են, որ վերջացանցի վերացումը կարող է խառնաշփոթ առաջացնել, քանի որ հասկանալի չի լինի` փաստաթղթերում խոսքը տղամարդու, թե կնոջ մասին է:

Չեխիան հրաժարվում է «կանացի» ազգանուններից