Ինչպես են ընթանում Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի բնակելի շենքի ավերակների մաքրման աշխատանքները. BBC-ն տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բրիտանական BBC լրատվականը պատրաստել է տեսանյութ՝ ներկայացնելով ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքների վերացման աշխատանքները։
Տեսանյութում աշխատանքային խմբի կապիտան Թոնի Թրիմը նշում է, որ ավերակների մաքրման աշխատանքներին մասնակցում է 115 աշխատակից, և մի խումբն էլ «թարմ ուժերով» սպասում է՝ հարկ եղած դեպքում նրանց փոխարինելու համար։ Նա նշել է, որ այդ ծավալուն գործողությունը հնարավոր չէ իրականացնել՝ առանց հերթափոխի։
Զոհերի թիվը հասել է 86-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և սկսվել են հետևանքների վերացման աշխատանքները։
«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը։










