Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին (տեսանյութ)  

09:49 • 12.07.21

Թբիլիսիի կենտրոնում հավաքված լրագրողները, ընդդիմադիր գործիչներն ու նրանց կողմնակիցները խոստացել են շարունակել բողոքի ակցիաները, եթե վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չկատարի իրենց պահանջները մինչև երկուշաբթի երևանյան ժամանակով ժամը 12:00-ն և հրաժարական չներկայացնի:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան մասին, որը ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի դեմ հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ:

Բողոքի ակցիային մասնակցել են լրագրողներ, որոնք պնդում են, որ հենց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ «Արժանապատվության երթի» անցկացման աննպատակահարմարության մասին Ղարիբաշվիլիի հայտարարությունն է ագրեսիա հրահրել:  

Լաշկարավայի մահվան պատճառները դեռևս հայտնի չեն, փորձաքննություն է նշանակվել:

Հիշեցնենք, որ նրան նախօրեին մահացած են հայտնաբերել իր բնակարանում:

Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին (տեսանյութ)