Զելենսկին Ռադային հորդորել է արտահերթ կարգով քննարկել Ուկրաինայում բժշկական կանեփի օրինականացումը

17:11 • 12.07.21

Երեքշաբթի, հուլիսի 13-ին, նախատեսված է Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել բժշկական կանեփի (մարիխուանա) օրինականացումը, գրում է eadaily.com-ը:

Այս մասին ասված է երկրի Նախագահ Վլադիմիր Զելենսկիի նամակում, որընա ուղարկել է Ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովին: Ասյ տեղեկությունը հաստատել է Եվրոպական համերաշխություն խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:

«Վաղը Զելենսկիի նախաձեռնությամբ Գերագույն ռադայի արտահերթ նիստ է գումարվում, որտեղ կքննարկվի բժշկական կանեփի օրինականացումը», - ասել է պատգամավորը:

Զելենսկին Ռադային հորդորել է արտահերթ կարգով քննարկել Ուկրաինայում բժշկական կանեփի օրինականացումը