36,5 տոննա. Բրազիլիայում մարիխուանայի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել
Բրազիլիայի Դեոդապոլիսի մունիցիպալիտետում մարիխուանայի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել: Զննության համար կանգնեցված բեռնատարի թափքում եղել է 36,5 տոննա թմրանյութ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մարիխուանայի խոշոր խմբաքանակը թաքցված է եղել սոյայի բեռան տակ, որը փոխադրում էր բեռնատարի վարորդը: Վերջինս ձերբակալվելուց հետո ոստիկանությանը հայտնել է, որ թմրանյութը բեռնվել է Պարագվայի հետ սահմանի շրջանում:
Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու տարում երկրի սահմանամերձ շրջաններում առգրավվել է 870 տոննա թմրանյութ:










