Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը կլինի հայկական պետության կողքին. Արա Թորանյան

20:55 • 12.07.21

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին, այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, հայ համայնքին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող հարցեր: «CCAF-ը միշտ կլինի հայկական պետության և ժողովրդի կողքին»,- նշել է Արա Թորանյանը:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը կլինի հայկական պետության կողքին. Արա Թորանյան