Բոլիվիայում ավտոբուսն ընկել է ժայռից. կա ավելի քան 30 զոհ (լուսանկարներ)

15:35 • 13.07.21

Բոլիվիայի Չատակիլլա շրջանում մարդատար ավտոբուսը ժայռից 150 մետր ցած է ընկել, որի հետևանքով մահացել է առնվազն 34 մարդ, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով Unitel հեռուստաալիքին։

Հայտնի, որ ավտոբուսը շարժվում էր դեպի Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրե։

Զոհերից բացի ևս 10 մարդ ծանր վիրավորվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները։