Իրաքում առնվազն 40 մարդ է զոհվել կորոնավիրուսային հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Իրաքի հարավում գտնվող Նասիրիա քաղաքում գտնվող կորոնավիրուսային հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է: Բոցերը կլանել են շենքի բոլոր բաժանմունքները: Աղբյուրը նշել է, որ «հրդեհի հետեւանքով թթվածնի երեք բալոն է պայթել»:
Դի Քար նահանգի, որտեղ գտնվում է հիվանդանոցը, առողջապահության վարչությունը արտակարգ դրություն է հայտարարել:
Հրդեհը վերահսկողության տակ առնելուց հետո հիվանդանոցում որոնողական աշխատանքները շարունակվում են:










