Իրաքի կորոնավիրուսային հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Իրաքի հարավային Նասիրիա քաղաքում գտնվող կորոնավիրուսային հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 52-ի, իսկ տուժածների թիվը՝ վ70-ի, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Al Arabiya-ին:
Հաղորդվում է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմին որոշում է կայացրել բարձր մակարդակի կառավարական հետաքննություն սկսել՝ հրդեհի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար:
Վարչապետը կարգադրել է նաև հեռացնել Դի-Քար նահանգի առողջապահության ղեկավարին, ինչպես նաև նահանգի քաղաքացիական պաշտպանության տնօրենին:
Նախարարների մակարդակով Իրաքի իշխանությունները որոշել են շտապ բժշկական օգնություն ուղարկել հրդեհից տուժածներին:
Աղբյուրները նշում են, որ հիվանդանոցի հրդեհի պատճառը անզգուշությունն է:










