Հունաստանն ու Ֆրանսիան առողջապահական ոլորտի աշխատակիցների համար պատվաստումները պարտադիր են դարձրել
Հունաստանն ու Ֆրանսիան հայտարարել են առողջապահական ոլորտի աշխատակիցների համար կորոնավիրուսայի դեմ պատվաստման պարտադիր լինելու մասին։ Այս մասին հայտնել են France 24-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Kathimerini թերթը՝ հղում տալով հունաստանի կառավարությանը։
Հեռուստատեսային ուղերձի ժամանակ Էմանուել Մակրոնն ասել է, որ կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի պատճառով երկրում աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը և անհրաժեշտ է անհապաղ պայքար սկսել վարակի տարածման դեմ։ Նա նշել է, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում է կատարվում և ոլորտի բոլոր աշխատակիցներին հորդորել մինչև սեպտեմբերի 15-ը պատվաստվել։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, իր հերթին, տեղեկացրել է, որ հիվանդանոցների և ծերանոցների աշխատակազմերի համար կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր կդառնան՝ պայմանավորված վարակների թվի աճով։ Միցոտակիսը նշել է, որ պատվաստումները պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 1-ը՝ հակառակ դեպքում աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը կդադարեցվեն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թաիլանդում առողջապահական ոլորտի ավելի քան 600 աշխատակից «դելտա» հիմնամանրէի տարածման հետևանքով վարակվել են կլորոնավիրուսով՝ հակառակ պատվաստված լինելուն, որոնցից մեկը՝ 30-ամյա մի բուժքույր, մահացել է։










