«Ծիրանի» այգի-ռեստորանը նշեց ծննդյան 9-րդ ամյակը
Հուլիսի 8-ին «Ծիրանի» այգի-ռեստորանը նշեց իր ծննդյան 9-րդ ամյակը: Ռեստորանը զարդարված էր ծիրաններով և այգուն բնորոշ այլ ձևավորումներով: Երեկոյի հատուկ հյուրերի՝ Margaryan Business Group-ի գործընկերների համար տեռասայում MBG Catering-ի կողմից կազմակերպվել էր առանձին հյուրասիրություն-ֆուրշետ:
Տոնակատարության բացումն ապահովեց «Alma Sax» ջազ կվարտետը, իսկ երեկոյի 2-րդ հատվածի երաժշտությունն ապահովեցին շատ սիրված DJ-ներ Arni Rock & Haik Solar-ը:
Tert.am-ի հետ զրույցում հիմնադիր-տնօրենը նշեց, որ իր համար առաջնայինը թիմային աշխատանքն է, երբ շրջապատի մարդիկ լսում և իրականացնում են պլանավորածը:
«Այդ համակարգվածությունը ռեստորատորի երազանքն է։ «Ծիրանի» այգի-ռեստորանը միշտ եղել է տեխնիկապես բարդ պրոյեկտ, որտեղ ծայրահեղ կարևոր է բոլոր մակարդակների համաձայնեցված և սինխրոն աշխատանքը։ 4 հա տարածք. դա ոչ միայն ճիշտ զոնավորում է, սերվիսի ստրատեգիա, այլև հյուրընկալության մտածված էրգոնոմիկա։ 3500 հյուր, 6 թեմատիկ զոնա․ դա ուղղակի կամքը ստուգելու փորձություն է»,- ասաց Կարեն Մարգարյանը՝ ավելացնելով, որ 9 տարին վստահության նշան է:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք թիմ, որը կարող է ստեղծել կոմֆորտ, հարմարավետություն և կազմակերպել տոն մեր բոլոր հյուրերի համար։ Վստահ եմ, որ մեր ռեստորանը պատահական չէ, որ դարձել է Հայաստանի այցեքարտը՝ ուրախացնելով տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին»,- նշեց նա:
9-րդ ամյակի կապակցությամբ «Ծիրանի»-ն կազմակերպել էր նաև բար շոու՝ հատուկ հրավիրված պրոֆեսիոնալ բարմենների մասնակցությամբ և matrix360 էֆեկտով նկարահանում:
























