Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը թույլ չեն տա օգտագործել այլ երկրների դեմ

16:31 • 13.07.21

«Թալիբան» արմատական շարժումն ուրիշ խմբավորումների թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել այլ երկրների անվտանգության սպառնալիքների ստեղծման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:

«Ինչ վերաբերում է օտարերկրացիներին, որոնք ցանականում են Աֆղանստանը որպես ռազմակայան օգտագործել այլ պետությունների դեմ (հարվածներ հասցնելու համար), մենք («Թալիբանը») պարտավորություն ենք ստանձնել, որ չենք ընդունի նրանց, լինեն նրանք մենակ անձինք, թե խմբավորումներ՝ տրամադրված ցանկացած այլ երկրի դեմ, ներառյալ Չինաստանը: Մենք Աֆղանստանում թույլ չենք տա ո՛չ բացահայտ հավաքագրում, ո՛չ վարժեցում, ո՛չ Էլ միջոցների հանգանակում որևիցե խմբավորման համար»,- ասել է նա:

Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 14-ին արված հայտրարությունից հետո, որը դարձել է ամենաերկարատև արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա:

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը թույլ չեն տա օգտագործել այլ երկրների դեմ