Իրաքի՝ կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 82-ի. վիրավորները 100-ից ավելի են (տեսանյութ)

15:44 • 13.07.21

Իրաքի Դի Քարի հարավային նահանգի Էն Նասիրիա քաղաքի կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցում հուլիսի 12-ին բռնկած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 82-ի, վիրավորները 100-ից ավելի են, հայտնում է BBC-ն:

«Իմամ Հուսեյն» քովիդ-հիվանդանոցում բռնկման պատճառ է դարձել թթվածնի բալոնի անփույթ օգտագործումը, ինչը հանգեցրել է դրա պայթյունի:

Էն Նասիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ հաջողվել է մեկուսացնել կրակի տարածումը: Պատահարի պատճառով նահանգի առողջապահության նախարար Սադամ աթ Թավիլը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել:

 

Իրաքի՝ կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 82-ի. վիրավորները 100-ից ավելի են (տեսանյութ)