Ժամանակագրություն մասնատվող Սյունիքի և հակառակորդի սադրանքների հետևանքով նոր զոհերի ու գերեվարվածների մասին (տեսանյութ)
Ուղիղ երկու ամիս թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Այս ընթացքում, բացի քաղաքացիական բնակչությանը հասցրած վնասից, առկա է ցավալի վիճակագրություն ռազմական առումով՝ զոհեր, վիրավորներ, գերեվարվածներ։
Հուլիսի 14–ին սահմանային միջադեպի հետևանքում հայկական կողմը մեկ զոհ ունեցավ. Երասխի հատվածում փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վրավորում ստացավ 38-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Ալավերդյանը:
Սյունիքում ադրբեջանցիները սկսեցին տարածքներ խլել դեռ 2020 թվականի դեկտեմբերի սկզբից։ Սկզբում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Արավուս գյուղի տարածքում մոտ 800 մետր առաջ են եկել, որը, ըստ Սյունիքի փոխմարզպետի, Բերձոր–Լաչինի շրջանի մաս է։ Հիմա ադրբեջանցիները Արավուսից զբաղեցրել են առնվազն 54 հա տարածք, պարբերաբար հարձակվել են գյուղի հովվի վրա՝ փորձելով առևանգել նրան, գողացել են անասուններ։
Բացի ամենօրյա սադրանքներից՝ միայն դեկտեմբերին տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ։ Դեկտեմբերի 18-ին Սպուտնիկ Արմենիայի նկարահանող խումբը ֆիքսել է, թե ինչպես են Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ սահման գծում։ Բացատրությունները միմյանց հակասող էին։ Նախ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինչ-որ փաստաթղթրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ, իսկ մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը հերքեց Արմեն Գրիգորյանի ասածը. նա Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չի կարելի սահմանագծում, սահմանազատում անվանել։
Մանրամասները՝ տեսանյութում










