Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Samand» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները. 3 հոգի տեղում մահացել է. shamshyan.com

22:34 • 14.07.21

Այսօր ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են: Դ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: