Աֆղանստանի ՊՆ-ն հայտարարել է «Թալիբան»-ի գրեթե 200 անդամի ոչնչացման մասին
Վերջին օրվա ընթացքում Աֆղանստանի կառավարական ուժերը ոչնչացրել են գրեթե 200 ահաբեկչի: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացնում է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Թալիբան շարժման 191 ահաբեկիչ ոչնչացվել է, 154-ը վիրավորվել են», - ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողություններ են իրականացվել Պակտիա, Գիլմենդ, Գանզի, Խոստ, Կանդահար, Նիմրուզ և Տաքար նահանգների տարածքներում: Բացի այդ, աֆղանական զորքերը հայտնաբերել և վնասազերծել են 14 ինքնաշեն պայթուցիկ սարք:
2020 թվականին ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի պաշտոնյաները ստորագրել են 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն` ամերիկացի զինվորականները պետք է լքեն Աֆղանստանը: Սպիտակ տունը խոստանում է դուրս բերել զորակազմը մինչև սեպտեմբերի 11-ը: Միևնույն ժամանակ, հանրապետությունում լարվածությունն աճում է. թալիբները գրավել են նշանակալի տարածքներ և հարձակվել մեծ քաղաքների վրա, նրանց դեմ գործում են կառավարական ուժերը:










