«Amazon» ընկերությունը մտադիր է մինչև 2024 թ. աշխատանքի ընդունել շուրջ 100 հազար ամերիկացի վետերանի և նրանց ամուսիններին

05:56 • 14.07.21

«Amazon» ընկերությունը մտադիր է մինչև 2024 թ. աշխատանքի ընդունել շուրջ 100 հազար ամերիկացի վետերանի և նրանց ամուսիններին, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ընկերության հայտարարությունում:

««Amazon»-ը կենտրոնացած է զինվորականներին աշխատանքի ընդունելու և վետերաններին քաղաքացիական կյանքին անցում կատարելու համար նախատեսված ուսուցողական ծրագրերով նրանց տաղանդը զարգացնելու վրա: Մենք բարձր ենք գնահատում զինվորական հանրության ներկայացուցիչների բացառիկ կարողություններն ու փորձը»,- ասված է ընկերության հայտարարությունում:

Հաղորդվում է, որ ներկա պահին ընկերությունում տարբեր պաշտոններ է զբաղեցնում ավելի քան 40 հազար վետերան:

 

«Amazon» ընկերությունը մտադիր է մինչև 2024 թ. աշխատանքի ընդունել շուրջ 100 հազար ամերիկացի վետերանի և նրանց ամուսիններին