Չինաստանում խանութի աշխատակիցը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր և վիրավորներ

16:56 • 14.07.21

Չինաստանի Շենյան քաղաքում սուպերմարկետի աշխատակիցը դանակով հարձակվել է հաճախորդների վրա, հայտնում է Belta լրատվականը՝ հղում տալով չինական The Paper թերթին և հավելում, որ միջադեպի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 7 մարդ։

Նախնական տվյալներով՝ վիճաբանություն է տեղի ունեցել սուպերմարկետի աշխատակցի ու հաճախորդներից մեկի միջև, սակայն պատճառը հայտնի չէ։

Խանութի աշխատակիցը դանակահարել է հաճախորդին և փորձել փախչել՝ այդ ընթացքում վիրավորելով ևս 8 մարդու։