Վրաստանում հուղարկավորել են ԼԳԲՏ երթի ժամանակ ծեծի ենթարկված և օրեր անց մահացած հեռուստաօպերատորին (տեսանյութ, լուսանկարներ)

12:05 • 14.07.21

Թբիլիսիում տեղի է ունեցել ընդդիմադիր «Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավայի հուղարկավորությունը, որը հուլիսի 5-ին դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից և օրեր անց մահացել: Այս մասին գրում է newsgeorgia.ge կայքը:

Լաշկարավան այն 53 լրագրողներից մեկն էր, որոնք հարձակման էին ենթարկվել հուլիսի 5-ին Թբիլիսիում հայտարարված ԼԳԲՏ երթի ժամանակ: Քաղաքացիական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում և Վրաստանի այլ մեծ քաղաքներում, լրագրողները համերաշխություն են հայտնել տուժած գործընկերներին և պահանջել վարչապետի հրաժարականը՝ մեղադրելով նրան քաղաքացիների սահմանադրական իրավունքները չպաշտպանելու համար:

Վրաստանի մարզերում հեռարձակվող 10 հեռուստաալիք, ինչպես նաև մի քանի հայտնի ռադիոկայաններ, դադարեցրել են հեռարձակումը` ի հիշատակ օպերատորի. 10 րոպե էկրաններին եղել է «Հանուն Լեքսոյի» հեշթեգով գրությունը:

«Փիրվելի» հեռուստաընկերությունը հեռարձակել է Լեքսո Լաշկարավայի հրաժեշտի արարողությունը. Իոսելիանի փողոցում գտնվող նրա տան մոտ օպերատորները հեռուստատեսային տեսախցիկներով միջանցք են ստեղծել:

Տան մոտ տեղադրվել է Լաշկարավայի լուսանկարը և այն, ինչ մնացել էր նրա տեսախցիկից:

Լեքսո Լաշկարավան մահացել է տանը: Օպերատորը հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատության ենթարկվել և մի քանի օր անցկացրել հիվանդանոցում: 

Լաշկարավան 10-ամյա դուստր ուներ:

Հիշեցնենք, որ երկրի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ օպերատորի մահը կարող էր վրա հասած լինել թմրանյութերի չարաշահումից: Լաշկարավայի մերձավորներն ու նրա գործընկերները հերքել են այս մեղադրանքները:

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, на открытом воздухе, толпа и текст)

Возможно, это изображение (на открытом воздухе, памятник и текст)

Վրաստանում հուղարկավորել են ԼԳԲՏ երթի ժամանակ ծեծի ենթարկված և օրեր անց մահացած հեռուստաօպերատորին (տեսանյութ, լուսանկարներ)