«Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է ուրանը հարստացնել մինչև 90%». Ռոհանի

13:55 • 14.07.21

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի կարողությունները բավարար են ուրանի մինչև 90% հարստացման համար: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

«(Իրանի հակառակորդները) ցանկանում էին կանգնեցնել Ֆորդոյի միջուկային կայանը, բայց դա տեղի չի ունեցել: Ատոմային էներգիայի մեր կազմակերպությունը կարող է ուրան հարստացնել մինչև 20% և 60%: Եվ եթե մի օր մեր ռեակտորի աշխատանքի համար 90% հարստացված ուրան պետք լինի,  մենք կարող ենք դա արտադրել»,-ասել է նախագահը:

Ռոհանին հավելել է, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել Արաքի ծանր ջրի ռեակտորից:

«Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է ուրանը հարստացնել մինչև 90%». Ռոհանի