Իտալիայում մինչ ավտոբուսի հրդեհվելը վարորդը հասցրել է դուրս բերել 25 դպրոցականներին, ինչի համար գովեստի է արժանացել (լուսանկար)

11:39 • 14.07.21

Իտալիայում ավտոբուսի վարորդը գովաբանության է արժանացել՝ ավտոբուսում առաջացած անսարքությունը նկատելուց անմիջապես հետո 25 դպրոցականներին ապահով դուրս բերելու համար, որից հետո այն հրդեհվել է, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ 14-ից 16 տարեկան երեխաներին ամառային ճամբար տանող ավտոբուսը հրկիզվել է Միլանից 80 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող թունելում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը: 7 երեխա տեղափոխվել է հիվանդանոց՝ ծխից թունավորվելու նախազգուշական միջոցառումների շրջանակում։

Լոմբարդիա շրջանի ղեկավար Աթթիլիո Ֆոնտանան գովել է վարորդին՝ արագ կողմնորոշվելու և մինչև ավտոբուսի բռնկվելը երեխաներին դուրս բերելու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների ծառայությանը։


Five firefighting teams turned up to extinguish the blaze in a tunnel in Italy