Կալաձեն ընդհատել է այցն Ադրբեջան և վերադարձել Թբիլիսի

15:59 • 14.07.21

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որն այցով մեկնել էր Բաքու, մարզադաշտում չի դիտելու Չեմպիոնների լիգայի «Նեֆթչի» (Բաքու) - «Դինամո» (Թբիլիսի) ընտրական փուլի խաղը:

Այցի նախնական ծրագրում նախատեսվում էր, որ նա հանդիպումը դիտելու է Բաքվի մարզադաշտում, սակայն ծրագրում փոփոխություն է կատարվել, և Կալաձեն վերադարձել է Թբիլիսի:

Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում Կալաձեի Վրաստան վերադառնալու պատճառ է նշվել «հրատապ խնդիրները»:

Կալաձեն ընդհատել է այցն Ադրբեջան և վերադարձել Թբիլիսի