Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը

10:56 • 14.07.21

Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ուղեկցել են բնակավայրերի ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով շինանյութերով և պարենային ապրանքներով բեռնված ծանր մեքենաների շարասյուները: Այս մասին գրում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը Շուշի - Կարմիր Շուկա երթուղով ուղեկցել է շինանյութերով և պարենային ապրանքներով մեկ շարասյուն, ևս մեկ շարասյուն էլ ուղեկցվել է հակառակ ուղղությամբ:

Ռուս խաղաղապահներն ապահովել են նաև մեքենաների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում:

Դիտարկման 27 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, իսկ ինժեներական խմբերը շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 3 հա տարածք Մարտունու շրջանում:

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը