ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ` ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)

11:18 • 14.07.21

Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով երկու կուսակցությունների և երկու դաշինքների դիմումների քննությունը: Քննության արդեն վեցերորդ օրն էր:

ՍԴ-ում կողմերը հանդես են եկան եզրափակիչ ելույթներով․ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: 

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հայտնեց սույն գործի քննության ավարտի մասին: «Ես այս պահին հայտարարում եմ սույն գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու»:

ՍԴ նախագահը նշեց, որ որոշման հրապարակման օրվա և ժամի մասին առնվազն երկու ժամ առաջ կողմերը կտեղեկացվեն:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր շարունակում էր 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը: 

Հիշեցնենք նաև, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները:

ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ` ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)