Թրամփն արձագանքել է Բայդենի «մեծ սուտ» արտահայտությանը
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ընտրական իրավունքի վերաբերյալ գործող նախագահ Ջո Բայդենի ելույթը՝ ևս մեկ անգամ ակնարկելով, որ երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում հաղթողը սխալ է ճանաչվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Բայդենն ասել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում քվեարկել է 150 մարդ։ Խարդախությո՛ւն։ Ենթադրենք նա նկատի է ունեցել 150 միլիոն մարդ։ Ելնելով այն փաստից, որ ես ունեի ավելի քան 75 միլիոն ձայն, ստացվում է, որ նա ունեցել է 75 միլիոն, ինչը 6 միլիոնով ավելի քիչ է, քան այն, ինչ նրանք ասել էին։ Եվ ի՞նչ է ստացվում։ Նրանք 6 միլիոն ձայն կորցրե՞լ են», - ասել է Թրամփը։
Խոսելով ընտրական իրավունքների մասին՝ Բայդենն ասել էր, որ ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններն առավել մանրամասն վերլուծության են ենթարկվել և ազնվության հարցում կասկած չկա, իսկ հակառակը պնդելը հայրենասիրոկան մոտեցում չէ և «մեծ սուտ է»։ Նա հավելել էր, որ հակառակ կորոնավիրուսային սահմանափակումներին, նախագահական ընտրություններին ավելի շատ մարդ է մասնակցել, քան երբևէ։ Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել կեղծ մեղադրանքներով երկիրը քանդել չփորձել և նորից ուժերը փորձել ընտրարշավի ժամանակ։










