Ակտիվ բանակցություններ ենք վարում Թեհրանի հետ Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակելու հարցով. Պետքարտուղարության խոսնակ

06:13 • 14.07.21

 

ԱՄՆ-ը ակտիվ բանակցություններ է վարում Իրանի հետ իր ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելու հարցով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք միջնորդավորված, բայց ակտիվ քննարկումներ ենք վարում իրանական կողմի հետ այն ամերիկացիների ազատ արձակման հարցով, որոնք ապօրինի ձերբակալված են և երկար ժամանակ զրկված ազատությունից: Այդ քննարկումներն ընթանում են՝ անկախ Միջուկային գործարքին վերադառնալու հարցով բանակցություններից»,- ասել է Փրայսը:

Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ այդ բանակցությունները տեղի են ունենում դաշնակից որոշ այլ երկրների ներգրավվմամբ, որոնց մի շարք քաղաքացիներ ևս «անօրինական կերպով ձերբակալված են իրանական իշխանությունների կողմից»:

«Իրանն ապօրինի կերպով պահում է ԱՄՆ քաղաքացիներին, որպեզի քաղաքական ազդեցության լծակներ ունենա»,- հավելել է Փրայսը:

Ակտիվ բանակցություններ ենք վարում Թեհրանի հետ Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակելու հարցով. Պետքարտուղարության խոսնակ