Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Բելառուսի միջև գաղտնի տեղեկության փոխանակման մասին պայմանագիրը

18:31 • 15.07.21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրենք է ստորագրել Բելառուսի հետ գաղտնի տեղեկությունների փոխանակման մասին:

Ինչպես հաղորդում է Minval.az-ը, Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակում գաղտնի տեղեկության փոխադարձ փոխանցման մասին պայմանագրի հաստատման վերաբերյալ» օրենքը:

Այդպիսով, հաստատվել է 2021 թվականի մայիսի 18-ին Բաքվում կնքված պայմանագիրը:


Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Բելառուսի միջև գաղտնի տեղեկության փոխանակման մասին պայմանագիրը