Ավակովը 2 բառով մեկնաբանել է իր հրաժարականը

15:49 • 15.07.21

Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արսեն Ավակովը խորհրդարանի կողմից իր հրաժարականի դիմումը հաստատելուց հետո ֆեյսբուքյան էջում գրել է «Փա՛ռք Ուկրաինային»:

Ավակովը հրաժարականի դիմում է գրել հուլիսի 13-ին, նա Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արսեն Ավակովը կարող է դառնալ Խարկովի լավ քաղաքապետ, նա վերջակետ կդնի այն հարցին, թե այս քաղաքը ռուսական է, թե ուկրաինական: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Ուկրաինայի Բարձրագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Կորնիենկոն:

«Ես Խարկովի համար ավելի լավ տարբերակ չեմ տեսնում, քան Արսեն Բորիսովիչը: Դա կլինի վերջակետ Խարկովի` ռուսական քաղաք լինելու հարցում: Դա կլինի վերջակետը. Խարկովը ուկրաինական քաղաք է», - լրագրողների հետ զրույցում ասել է Կորնիենկոն:

Ավակովը երեքշաբթի հրաժարականի դիմում է ներկայացրել, ըստ օրենքի՝ պաշտոնանկությունը պետք է հաստատի Ուկրաինայի Գերագույն ռադան: Հինգշաբթի Ռադան քվեարկել է նրա հրաժարականի օգտին: Ավակովը չի նշել իր հրաժարականի պատճառները և չի խոսել հետագա ծրագրերի մասին:

 

Ավակովը 2 բառով մեկնաբանել է իր հրաժարականը