Պարեր, առասպելաբանություն և լեզու. Greek City Times-ը ֆոտոշարքով անդրադարձել է Հայաստանում հույն երեխաների համար կազմակերպված ճամբարին

19:30 • 15.07.21

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է հուլիսի 9-12-ը Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կայացած հավաքին, որի մասնակիցներն էին Հայաստանի հունական համայնքի երեխաները:

Ինչպես նշվում է, ճամբարին մասնակցել է 20 երեխա Տավուշի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից և Երևանից, ինչպես նաև մեկ աղջիկ Լեռնային Ղարաբաղից: Պարբերականն ընդգծում է, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ճամբարի ծրագիրը հագեցած է եղել, և երեխաները սովորել են ոչ միայն հունական այբուբենը, այլև գրել իրենց անունները և առօրյա խոսակցական հմտություններ:

Նրանք սովորել են նաև հունական պարեր, երկրի ազգային օրհներգը և այլ երգեր: Ճամբարի ծրագրում ներառվել է նաև հին հունական առասպելաբանության և պատմության ուսուցումը՝ խաղերի, փազլների և տեսանյութերի միջոցով:

Պարեր, առասպելաբանություն և լեզու. Greek City Times-ը ֆոտոշարքով անդրադարձել է Հայաստանում հույն երեխաների համար կազմակերպված ճամբարին