Աշխարհում արվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 3 միլիարդ պատվաստում
Ամբողջ աշխարհում օգտագործվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 3 միլիարդ 510 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, հայտնում է korrespondent.net-ը` Ourworldindata պորտալի տվյալներին հղումով:
Տվյալների համաձայն՝ ամենամեծ թվով պատվաստումներն արվել են Չինաստանում՝ 1 միլիարդ 400 միլիոն չափաբաժին, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 387 միլիոն 697 հազար չափաբաժնով։
Առաջատար եռյակը եզրափակում է Միացյալ Նահանգները՝ 334 միլիոն 940 հազար չափաբաժին, ապա Բրազիլիան (117 միլիոն 10 հազար), Գերմանիան (82 միլիոն 210 հազար), Մեծ Բրիտանիան (80 միլիոն 980 հազար), Ճապոնիան (63 միլիոն 650 հազար), Ֆրանսիան (61 միլիոն 160 հազար), Թուրքիան (60 միլիոն 149 հազար)։ Ռուսաստանի Դաշնությունում կիրառվել է 48 միլիոն 690 հազար չափաբաժին պատվաստանյութ։
Բնակչության թվի հարաբերակցությամբ առաջատարն Արաբական Միացյալ Էմիրություններն է, որտեղ յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է հասել 162,2 չափաբաժին պատվաստանյութ։










