Գերմանիայում ջրհեղեղների պատճառով տների փլուզման հետևանքով 6 մարդ մահացել է, 30-ը՝ անհետ կորել (լուսանկարներ)

11:57 • 15.07.21

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղների հետևանքով տների փլուզման պատճառով 2 օրվա ընթացքում 6 մարդ է մահացել, շատերն անհետ կորել են: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Հինգշաբթի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Բոննից հարավ ընկած Ահրվեյլեր գինեգործական կենտրոնի մոտակայքում Ար գետի ափերից դուրս գալուց և տները փլուզելուց հետո 4 մարդ մահացել է, 30-ը՝ անհետ կորել:

Մոտ 50 մարդ մնացել է տանիքների վրա,  ավելի շատ տներ փլուզման վտանգի տակ են:

«Շատ վայրերում աշխատում են փրկարարական խմբեր: Դեռևս հստակ պատկեր չունենք, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը Բոննից հյուսիս-արևելք ընկած Զաուերլենդի շրջանում 2 հրշեջ-փրկարար է մահացել:

Խափանվել է երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկությունը, ինչպես նաև նավագնացությունը Ռեյն գետով:

A vehicle travels on a flood affected road after the Erft river swelled following heavy rainfalls in Erftstadt, near Cologne, Germany, July 15, 2021. REUTERS/Wolfgang Rattay

A vehicle travels on a flood affected road after the Erft river swelled following heavy rainfalls in Erftstadt, near Cologne, Germany, July 15, 2021. REUTERS/Wolfgang Rattay

Vehicles travel on a flood affected road after the Erft river swelled following heavy rainfalls in Erftstadt, near Cologne, Germany, July 15, 2021. REUTERS/Wolfgang Rattay

A woman wades across floodwater as she goes out shopping following heavy rainfalls in Gross-Vernich, Germany, July 15, 2021. REUTERS/Wolfgang Rattay