ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել (լուսանկարներ)

11:22 • 15.07.21

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, մարտական պատրաստության գծով պլանային վարժանքների շրջանակում, համաձայն խաղաղապահ ստորաբաժանումների ուսումնական ծրագրի, մշակել են մի շարք ուսումնական առաջադրանքներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Կրակադաշտում, գործնական պարապմունքների ընթացքում, ռազմական անձնակազմը կատարելագործել է ականանետները մարտական վիճակի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակելու ընթացքում հաշվարկների միաժամանակությունն ու արագությունը կրակ բացելու, կոորդինատներով թիրախների խոցման և կրակելու պարամետրերը փոխելու ժամանակ:

Եզրափակիչ փուլում զինծառայողները կրակային փակ դիրքերից կրակային գործնական վարժություններ են կատարել տարբեր հեռավորություններում դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ:

Բացի այդ, տանկակայանի ուղու վրա զրահափոխադրիչների և մարտական մեքենաների անձնակազմերը տեղանքում իրականացրել են վարման վարժանքներ` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ և կատարելով կրակային վարժանքներ 7,62 մմ տրամաչափի տանկային արդիականացված գնդացիրներից առանձին և խմբային թիրախների ուղղությամբ:

«Այս կրակադաշտում դասակի անձնակազմը կատարել է БТР-82A զրահամեքենայի սպառազինության առաջին փորձնական կրակային վարժությունը: Պարապմունքների նպատակներն ամբողջությամբ իրագործվել են: Անձնակազմը լավ և գերազանց է խոցել թիրախները, անձնակազմի անդամները վստահ են գործում մարտական մեքենան վարելիս»,-ասել է պարապմունքների ղեկավար Լեոնիդ Ստեպանովը:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության գործողություններում ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 150 զինծառայող:

Լուսանկարները` այստեղ: