Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի հարցով Մերկելի քաղաքականության

20:42 • 15.07.21

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտոնագրային իրավունքների հարցում վարած քաղաքականության դեմ հանդես եկողները բողոքի ցույց են անցկացնում Սպիտակ տան մոտ, որտեղ հինգշաբթի կայանալու է Մերկելի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը:

Ակտիվիստների խումբը պաստառ է պատրաստել «Գերմանիա, դադարեցրու արգելափակել միջազգային հակակորոնավիրուսային պատվաստանյութերը» գրությամբ: Ցուցարարներից մեկն էլ ներկայացել է փչովի տիկնիկի հանդերձանքով, որին նմանեցնում են գերամանցի կանցլերին: 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ Գաղտնի ծառայության և ոստիկանության աշխատակիցները, որոնք պահպանում են Սպիտակ տան տարածքը, չեն խոչընդոտում ակցիային: 

Ցուցարարները նախագահ Բայդենին կոչ են անում Մերկելի հետ հանդիպմանը բարձրաձայնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցն ու հորդորել Մերկելին դադարեցնել պատվաստանյութերի արտոնագրային իրավունքի կիրառումը: Նրանք այդպիսով հույս ունեն մեծացնել պատվաստանյութի արտադրումն աշխարհում և վերջ դնել համավարակին:


 

Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի հարցով Մերկելի քաղաքականության