Հայիթիի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի սպանության գործում վարչապետի պաշտոնակատարի ներգրավված լինելու վերաբերյալ ապացույցներ չեն հայտնաբերվել
Հայիթիի ազգային ոստիկանությունը հայտարարել է, որ քննությունն ապացույցներ ձեռք չի բերել երկրի նախագահի սպանությանը վարչապետի պարտականությունները կատարողի հնարավոր մասնակցության վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
«ՀԵտաքննության արդյունքում հավաքակված տեղեկատվությունը որևէ ապացույց չի պարունակում այն մասին, որ վարչապետի պարտականությունները կատարողը կարող է առնչություն ունենալ սպանության կազմակերպման հետ: Քննությունը շարունակվում է»,- ասված է երկրի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել էր հուլիսի 7-ին իր ամառանոցի վրա զինված խմբի կատարած հարձակման ժամանակ. վիրավորվել էր նաև վերջինի կինը: Մոիզի սպանության գործով 23 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 18 կուբացի: Ձերբակալված է նաև Հայիթիի ծագում ունեցող ԱՄՆ 2 քաղաքացի:










