ԱՄՆ-ը և Գերմանիան աջակցելու են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու հյուսիսատլանտյան ձգտումներին. Բայդեն

02:15 • 16.07.21

 

Միացյալ Նահանգները և Գերմանիան պաշտպանելու են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու աջակցելու են նրա հյուսիսատլանտյան ձգտումներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ճեպազրույցում:

«Մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակվելու է, այնպես, ինչպես աջակցությունը հյուսիսատլանտյան ձգտումներին և բարեփոխումներին:

Գերմանիայի կանցլերը Միացյալ Նահանգներում է, որտեղ կայացել է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են «Վաշինգտոնյան հռչակագիրը», որով իրենց հավատարմությունն են հայտնեկ ժողովրդավարական սկզբունքների կիրառմանը:

ԱՄՆ-ը և Գերմանիան աջակցելու են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու հյուսիսատլանտյան ձգտումներին. Բայդեն