Կանադայում տորնադոյից առնվազն 8 մարդ է տուժել. բազմաթիվ տներ, շինություններ և ավտոմեքենաներ են վնասվել, ծառեր տապալվել (տեսանյութեր)
Կանադայում տորնադոյից առնվազն 8 մարդ է տուժել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է «CTV» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ տորնադոն վնասել է Տորոնտոյից 115 կմ դեպի հյուսիս գտնվող Բարրի քաղաքի տասնյակ տներ: Կան տեղեկություններ առնվազն առնվազն 8 մարդու տուժելու մասին. քաղաքային իշխանությունները վստահեցրել են, որ զոհերի մասին տեղեկատվություն առկա չէ:
Տորնադոն շուռ է տվել բազմաթիվ ավտոմեքենաներ, ծառեր, արգելապատնեշներ և տարատեսակ կառույցներ տապալել: Այն ձևավորվել է Օնտարիոյում մի քանի շաբաթ առաջ շոգ եղանակի հետևանքով:
Կանադայի օդերևութաբանական ծառայությունը խորհուրդ է տալիս նախքան տորնադոյի ժամանելը զգուշացրել էր սպասվող բնական աղետի մասին:










