Լուսառատ գյուղում շունը կծել է 3 քաղաքացու. մեկի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուսներինը՝ բավարար

00:00 • 16.07.21

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ.Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարևանին և անհանգստացնում է մյուս բնակիչներին։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ․-ին (ծնված 2000 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1952 թ.) և Ս․ Ս․-ին (ծնված 1970 թ.), ովքեր  տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները Ա․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները քնեցրել են շանը և տեղափոխել Դիմիտրով գյուղ։

 

Լուսառատ գյուղում շունը կծել է 3 քաղաքացու. մեկի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուսներինը՝ բավարար